Քաղաքացին ընկել է Ենոքավանի զիփլայնի հարթակից՝ 3 մետր բարձրությունից

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից քաղաքացի է ընկել: Այս հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ահազանգը ծառայությունն ստացել է օգոստոսի 24-ին՝ ժամը 16:58-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև