Ալիևը՝ Բրիտանիայի պետնախարարին. «Ադրբեջանը կշարունակի ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգի և կարգավորման ջանքերը» | factor.am

factor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դաութիին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դաութին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման հարցում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային կապերի ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությանը։

Իլհամ Ալիևը, իր հերթին,  հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև