«Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը կօգնի ֆիքսել ճանապարհների թերությունները

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից խորհուրդ են տալիս ներբեռնել «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:

«Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։

Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։

Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս»,- ասվում է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter