ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», – նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։