Ecommerce գործարքներն անհասանելի են Arca-ի ինտերնետ կապուղիների հետ կապված խնդիրներով պայմանավորված

«Արմենիան քարդ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածվել, որում ասվում է.

«Ուշադրություն,

Տեղեկացնում ենք, որ այս պահին Ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։

Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

«Արմենիան քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն