Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրեական վարույթ | news.am

news.am

Օգոստոսի 25-ին ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին news.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակը, պատասխանելով «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների, հայտնում է, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվում, որ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, կա վիրավոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև