Էրդողան. «Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր չափում կստանա» | factor.am

factor.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոր քայլեր են ձեռնարկում տրանսպորտային ներդրումների ոլորտում։

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 22-ին հիմք է դրվել Հարավային Կովկասի համար ռազմավարական առումով կարևոր նախագծի, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է՝ հպարտ են Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու շինարարության մեկնարկով, որը դուռ կբացի դեպի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Թուրքիայի նախագահն ասել է, թե «Զանգեզուրի անցումը» խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար։

«Նախագծի բոլոր տարրերի իրականացմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր չափում կստանա»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այս նախագծի հիմքը հանդիսացող 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կկառուցվի որպես երկկողմանի, էլեկտրաֆիկացված և ազդանշանային երկաթուղի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև