Բայրամովը հայտարարել է, որ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին | factor.am

factor.am

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացվել է կազմակերպության գործող նախագահին ուղղված համատեղ դիմումի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա կառույցների փակման վերաբերյալ, շրջանառվել է մասնակից պետությունների շրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում ունեցած ելույթում։

Բայրամովը նշել է, որ մասնակից պետություններին կոչ է արվել աջակցել որոշման ընդունման համար անհրաժեշտ ընթացակարգերին։

«Որոշումը նախատեսվում է ընդունել սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև