Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները օգոստոսի 25-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են շուրջ 0,5 խմ փայտանյութով բեռնված «Նիվա» մակնիշի 36UU122 պետհամարանիշով ավտոմեքենան:
Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:
Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ: