Ըստ Ալիևի՝ Թրամփի ուղին նույն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հիմա, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր անունն է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ինքը վստահ է՝ այն կիրագործվի մոտ ժամանակներս։

«Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների շինարարությանը, ես նկատի ունեմ երկաթուղին, դա չպիտի որ երկար ժամանակ խլի, քանի որ ընդամենը 42կմ է։ Եթե մենք դա կառուցեինք, կանեինք մեկ տարում, քանի որ ավելի շատ փորձ ունենք երկաթգիծ կառուցելու։ Հայաստանից հավանաբար մի քանի տարի կպահանջվի»,- ասել է Ալիևը։

Խոսելով երթուղու կառուցման հարցում ամերիկյան ներդրումների ներգրավման հնարավորության մասին՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի համար միևնուն է՝ ինչպես է կառուցվելու ճանապարհը:

«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի, և որ լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ։ Այլ խոսքով՝ ադրբեջանցիները, որոնք Նախիջևանից այցելելու են երկրի հիմնական մաս կամ հակառակ ուղղությամբ, չպիտի անհարմարություն զգան։ Նրանք չպիտի անհանգստանան իրենց անվտանգության մասին՝ հաշվի առնելով տևական թշնամությունն ու դիմակայությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև