Աներկբա ուզում եմ ասել, որ օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք ասում՝ կնքվել է, այո՛, նախաստորագրվել է, բոլորի կողմից ընդգծվել է, որ հաստատվում է խաղաղություն։ Ինչ-որ առումով գործողություններ կլինեն, պրոցես կլինի, բայց, ենթադրում եմ, հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել այդ նախաստորագրմանը»,-հայտարարեց Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի, նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ` մյուսի համար։
«Նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են և կառուցված են երկու երկրների համար փոխշահավետությունից»,- նշեց Արարատ Միրզոյանը։