Մենք չենք կիսում Ադրբեջանի այն կարծիքը, որ ՀՀ Սահմանադրության մեջ խնդիր կա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնում Սահմանադրության թեման չի քննարկվել, թեպետ Հայաստանը նախորդ շրջանից լսել է ադրբեջանական կողմի հայտարարությունները դրա վերաբերյալ։
«Մենք էլ խնդիրներ տեսնում ենք իրենց Սահմանադրության մեջ, բայց մենք կարծում ենք, որ [խաղաղության] պայմանագիրը կարող է այդ խնդիրները լուծել, իսկ սահմանադրությունները փոխելու կարիք չկա։ Մենք որեւէ երկրի առաջ մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չենք ստանձնել, այն փոխելու մասին մենք խոսել ենք դեռ 2018-ից, այս խոսակցությանը ավելացել է Հռչակագրին հղում արվող կտորը»,- ասաց նախարարը։