Ռուբիոն և Սաարը քննարկել են Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակը | shantnews.am

shantnews.am

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ քննարկել է Գազայի հատվածում, Սիրիայում, Լիբանանում և Իրանում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են «Գազայի, Լիբանանի և Սիրիայի» վերաբերյալ «հիմնական հարցերը»։ Բացի այդ, Ռուբիոն Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի ենթադրյալ «չարամիտ ազդեցությանը»։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարար Սաարը համաձայնեցին, որ երկու երկրների միջև շարունակական սերտ համագործակցությունը անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter