Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներկայացրել է երկրի ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգը, որը հայտնի է որպես «Պողպատե գմբեթ»։ Էրդողանն այն որակել է որպես երկրի և նրա պաշտպանական արդյունաբերության համար վճռորոշ պահ, փոխանցում է AP-ն։
«Այս համակարգերը Թուրքիայի ուժի ցուցադրություն են։ Հակաօդային պաշտպանության ոլորտում մենք նոր դարաշրջան ենք սկսում մեր սիրելի Թուրքիայի համար»,- ասել է Էրդողանն Անկարայի Aselsan պաշտպանական ընկերության օբյեկտներում կայացած միջոցառման ժամանակ։
Թուրքիայի կառավարությունը «Պողպատե գմբեթ» նախագծի մշակման մեկնարկի մասին հայտարարել էր անցյալ տարվա օգոստոսին։ Էրդողանը նշել է, որ նախագծի վերջին փուլը բաղկացած է 47 միջոցներից (մեքենաներից)՝ 460 միլիոն դոլար արժողությամբ, որոնք «վստահություն կներշնչեն ընկերներին և վախ՝ մեր թշնամիներին»։ Կառավարությունը չի ասել, թե երբ է համակարգը լիովին գործարկվելու։
«Ոչ մի երկիր, որը չի կարող զարգացնել իր սեփական ռադարը և օդային պաշտպանության համակարգը, չի կարող վստահությամբ նայել իր ապագային՝ հաշվի առնելով ներկայիս անվտանգության մարտահրավերները, հատկապես, մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: