Նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ-ն՝ մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի մասին

Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում:

«Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ըստ համացանցում տարածվող տեսանյութի՝ մոտոցիկլետով մի տղամարդ մոտենում է հայկական զինված ուժերի դիրքի, որտեղ նրան ընդառաջ են գալիս զինծառայողներ (ենթադրությունը՝ ըստ համազգեստի)։

Տղամարդը հաղորդակցվում է անգլերեն եւ ասում է, որ տուրիստ է, հայ զինծառայողը փորձում է բացատրել, որ շրջվի եւ հետ գնա, մեկ այլ զինծառայող նրա հետ շարունակում է հաղորդակցվել հայերենով ու ռուսերենով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև