Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի մոտ գտնվող էլիտար թաղամասի հարևանությամբ։ Ըստ ականատեսների՝ մահացածներն ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսանքահարվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: