Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը հաստատել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ի հարցին ի պատասխան:
Կոմիտեից նշել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: