Հայաստանի ու Պակիստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհակ Դարը։
«Ես և Արարատ Միրզոյանն այսօր ջերմ հեռախոսազրույց ունեցանք և համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը», – գրել է նա։
Foreign Minister of the Republic of Armenia, H.E. Ararat Mirzoyan @AraratMirzoyan and I held a cordial conversation on phone today, and agreed to consider establishing diplomatic relations between Pakistan and Armenia.
— Ishaq Dar (@MIshaqDar50) August 29, 2025