Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։
Լրատվամիջոցը հայտնում է, որ նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։