civilnet.am Թուրքիան այլևս առևտրային հարաբերություններ չունի Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկրի խորհրդարանի արտահերթ նիստում, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ թուրքական նավերին նույնպես արգելված է մուտք գործել իսրայելական նավահանգիստներ։ Թուրքիայի օդային տարածքը նույնպես փակ է իսրայելական ինքնաթիռների համար։
Իր ելույթում Ֆիդանը նշել է, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և անտեսում մարդկային հիմնարար արժեքները։
«Մենք դեմ ենք Գազայից պաղեստինցի ժողովրդի տեղահանմանն ուղղված ծրագրին։ Անկախ նրանից, թե ով է այն ներկայացնում, նման ծրագիրը մեզ համար անվավեր է», – նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։