ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Նախիջևան | azatutyun.am

azatutyun.am Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցի շրջանակում մեկնել է Նախիջևան։ Այդ մասին եվրոպացի դիվանագետը տեղեկացրել է X-ի իր օգտահաշվում։

Գրոնոյի խոսքով՝ Նախիջևան այցի ընթացքում ինքը հանդիպել է ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլիի հետ։

«Տեղում ծանոթացա նաև տրանսպորտային ենթակառույցներին՝ [դրանց վերագործարկմանը] ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում», – գրել է ԵՄ բանագնացը։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարից դատելով՝ Գրոնոն այցելել է նաև Հայաստանի և Նախիջևանի հետ սահմանին գտնվող մարտական հենակետերից մեկը՝ ենթադրաբար Երասխի ուղղությամբ։

«Եվրամիությունը շարունակելու է իրականացնել մերձավոր գործընկերոջ իր դերակատարությունը՝ այդ թվում հարաբերությունների լիարժեք կարգավորման և հաղորդակցության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ», – X-ում գրել է Գրոնոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև