Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր․ խոսնակ

Այսօր՝ ժամը 14։43-ին, Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է ներկայացերլ տեղի ունեցած պայթյունից։

«Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Ասատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter