Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպման ավարտին Հայաստանում Իրանի դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով արդյունավետ համագործակցության համար։