Թեհրանի նախկին քաղաքապետը մահապատժի է դատապարտվել |tert.am|

tert.am: Թեհրանի նախկին քաղաքապետ և Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին կնոջ սպանության համար մահվան է դատապարտվել, գրում է Mehr գործակալությունը՝ դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին հղումով:

Նաջաֆին մեղավոր է ճանաչվել անցած տարվա մայիսին Թեհրանի հյուսիսում՝ էլիտար թաղամասերից մեկի բնակելի շենքում կնոջը սպանելու համար: Նա ինքն էր հանձնվել իրավապահ մարմիններին և խոստովանել հանցանքը՝ հայտարարելով, որ այն կատարել է ընտանեկան խնդիրների հողի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով