Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային |news.am|

news.am։ Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, հայտնում է Mehr-ը:

«Իրանի ռազմական հզորության ուժեղացումը զսպող գործոն է է եւ ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ: Չնայած Իրանն իր ժամանակակից պատմության ընթացքում չի պատերազել որեւէ երկրի դեմ, այն առանց տատանվելու եւ արագ կարձագանքի ցանկացած ագրեսորի», – ասել է նա:

Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն դժգոհությանը, Արագչին նշել է, որ հաշվի առնելով երկրի հետգեւոր առաջնորդի որոշումը, Իրանը դեմ է զանգվածային ոչնչացման ցանկացած զենքի, սակայն «մենք զարգացնելու ենք մեր խաղաղ գործունեությունը եւ տեխնոլոգիաները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով