Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է.

  • Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ։
  • 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։
  • Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո։

Նախարարը նաեւ կցել է որդու նկարը. «Նկարում որդիս է՝ Գևորգը, վեց տարի առաջ՝ ծնվելուց մոտ մեկ ժամ հետո, երբ ես առաջին անգամ տեսա նրան»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով