factor.am։ ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ընդհանուր առմամբ, 15 հարց է քննարկվել, որոնցից շատերի մասով համաձայնություն է ձեռք բերվել: Ղրղզստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ հրավիրված ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի օրակարգային հարցերից վարչապետը ներկայացրել է, մասնավորապես, ԵՏՄ-ի շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման նախագծի հարցը: Նա նշե է, որ փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ վաճառքում խոչընդոտների վերացմանը և միության շրջանակում խոչընդոտներ թույլ չտալու համար պայմանների ձևավորմանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի վերջնական համաձայնության հասնել: