Հետագայում երկնիշ տնտեսական աճը իրատեսական է. Տիգրան Ավինյանը |news.am|

news.am։ Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք այս տարի կառավարությունը տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ կապահովի, թե ոչ։

«Միգուցե ոչ գալիք երկու–երեք տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճը իրատեսական է։ Երկնիշ տնտեսական աճ ասելով չպետք է զուտ համախառն ներքին աճ հասկանանք, այլ մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի ՀՀ քաղաքացիների բարեկեցության, սոցիալական ծառայությունների վրա։ Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»,–ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մինչև 2050թ. ապահովի 9,5 % տնտեսական աճը, Ավինյանը պատասխանեց.

«Գալիք մի քանի տարիների ընթացքում խորքային բարեփոխումների վերանայման պայմաններում իներցիոն մոտեցումները փոխվելու են, մանավանդ ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման, կրթական և առողջապահական ծրագրերի ներդրման պարագայում, երբ մենք աշխատելու ենք ուղղակիորեն մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով