ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին ու տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, Վան Գրիգորյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ունեցած դերին: Զրուցակիցները նաև ջերմությամբ են վերհիշել վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցը և անդրադարձել են դրա արդյունքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով