Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ:

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն