Իրանի նախագահը Թուրքիային զսպվածության կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից:

«Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է», – IRNA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռոհանին:

«Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը», – ասել է Ռոհանին:

Նա նաև պնդել է, թե ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով