Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,686,073,800 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 64 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ` 145,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 8,838,900,000 դրամ, որից 6,452,397,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2,386,503,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով