civilnet.am: ՀՀ պետական գործուղումների 2018-2019թթ. մոնիտորինգի արդյունքները (նախահեղափոխական և հետհեղափոխական շրջան)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն մոնիտորինգ է իրականացրել և վերլուծել ՀՀ պետական գործուղումների կառուցվածքային առանձնահատկությունները, ընդհանուր միտումները, նաև համադրել նախկին և գործող իշխանությունների վարքագիծը գործուղումների նկատմամբ: Հրապարակման մեջ ամփոփված են 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում պետական մարմինների կողմից ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված քանակային և արժեքային մոնիտորինգի արդյունքները:
Համաձայն օրենսդրական կարգավորման՝ գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, ճանապարհածախսը, հյուրանոցային ամրագրման վճարը և այլ ծախսեր, հետևաբար գործուղվող անձանց կողմից հնարավոր են գայթակղություններ ավելի երկար գործուղումներ ունենալ հարկատուների հաշվին, ինչը բավականին դժվար բացահայտելի ռիսկ է։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունը՝ ստորև։
Կառավարության աշխատակիցների գործուղումների քանակային մոնիտորինգ
Հետհեղափոխական շրջանում հաճախակի գործուղած պաշտոնյաների գործուղումների հանրագումարը (184 օր) կազմում է ողջ գործուղումների (1379 օր) 13 տոկոսը։ Հաճախակի գործուղման մեկնած պաշտոնյաներն են․
– Տաթևիկ Ռևազյան (ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ) – գործուղման օրերի թիվը կազմում է 50 օր, կամ ողջ գործուղումների 4 տոկոսը,
– Հակոբ Վարդանյան (ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ) – 38 օր կամ 3 տոկոս,
– Արևիկ Անափիոսյան (ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ) – 33 օր կամ 2 տոկոս,
– Սուրեն Քրմոյան (ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ) – 33 օր կամ 2 տոկոս,
– Արսեն Թորոսյան (ՀՀ Առողջապահության նախարար) – 33 օր կամ 2 տոկոս։
Կառավարության մարմինների գործուղումները
1․ Արտակարգ իրավիճակների նախարարություն – 160 օր կամ 11 տոկոս,
2․ Արդարադատության նախարարություն – 153 օր կամ 11 տոկոս,
3․ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն – 102 օր կամ 7 տոկոս,
4․ Կրթության և գիտության նախարարություն – 85 օր կամ 6 տոկոս,
5․ Առողջապահության նախարարություն – 76 օր կամ 5 տոկոս։
Ավելին՝ civilnet.am-ում: