Իրանը պլանավորում Է նոր քայլ անել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանը պատրաստվում Է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,-ասել Է Մուսավին, որի մամուլի ասուլիսը հեռարձակել Է PressTV հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով Է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»:

Ընդսմին ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել Է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում Է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով