Բանկերն առաջին եռամսյակում. ավանդների աճը՝ 1.7% |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերը շահույթի նվազմանը զուգահեռ վարկերի ու ավանդների աճ են գրանցել։

Ինչպես վկայում են գործող 17 առևտրային բանկերի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, մարտի վերջի դրությամբ բանկերում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ ավանդները, կազմել են 2.89 տրլն դրամ։ Մեր հաշվարկներով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ ավանդների ծավալն ավելացել է 50 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընդ որում ՝ բանկերի մեծ մասում ավանդների ծավալը կրճատվել է։

Ընդհանուր առմամբ, բացարձակ թվով ավանդների ամենամեծ աճը գրանցել է «Հայբիզնեսբանկը», որի ավանդային պորտֆելը մարտի վերջի դրությամբ կազմել է 527 մլրդ դրամ՝ երեք ամսում աճելով 53 մլրդ դրամով։ Եռամսյակի վերջի դրությամբ ավանդների ծավալով առաջին տեղում «Հայբիզնեսբանկն» է։

Հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը», որոնց ավանդների ծավալը 2018-ի տարեվերջի համեմատ կրճատվել է համապատասխանաբար 5 մլրդ դրամով և 24.5 մլրդ դրամով։ «Արդշինբանկը», փաստորեն, ամենամեծ անկում գրանցած բանկն է այս ցանկում։

Ավանդների տեսանելի աճ է արձանագրվել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում։ Բանկի ավանդային պոտֆելը հասել է մոտ 231 մլրդ դրամի՝ ավելանալով 36.8 մլրդ դրամով։

Իսկ ամենափոքր ավանդային պորֆելը «Մելլաթ» բանկինն է։

Ավելին՝ hetq.am֊ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն