«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքին ու դրան հաջորդած երթին:
«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»:
https://www.facebook.com/maria.karapetyan/posts/10217323793063446