Արշավիր Ղարամյանը դիմել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ երեկ Երևանում Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների կապակցությամբ

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր Ֆեյսբուքյան էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին երեկ Երեւանում հանրահավաքի ժամանակ հնչեցված սպառնալիքների կապակցությամբ:

«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելով համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրել է Ղարամյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն