shantnews.am: Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանն այս օրերին հերթական քաղաքական դիրքորոշումներն է արտահայտել, ինչն անթույլատրելի է։
Սիմոնյանը մեջբերեց, որ Թովմասյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում չեզոքացնել միակ մարմինը, որ քաղաքական որոշումներին կարող է ստոպ ասել։ Սիմոնյանը հակադարձեց Թովմասյանի այս խոսքերին։
«Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի։ Մի՛ վերագրեք Ձեզ այդ ողջ դատարանի ֆունկցիան։ Մի՛ փորձեք դրանով չակերտավոր «հանցակից» սարքել Սահմանադրական դատարանի մյուս անդամներին, դատավորներին»,– ասաց Սիմոնյանը։
Փոխխոսնակը նաև ավելացրեց, որ դատավորը, դատարանի անդամը պետք է վստահություն վայելեն հանրության շրջանում, իսկ Թովմասյանը նման վստահություն չի վայելում։