news.am: ԵՏՄ-ում առեւտրային կապերի զարգացման համար անհրաժեշտ է ազատվել ավելորդ բյուրոկրատիզմից: Սեպտեմբերի 30-ին «Միասնական եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նստաշրջանում ասաց Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ սա կապված է վարչարարության մշակույթի փոփոխման անհրաժեշտության ընկալման հետ, այլապես Միությունը լուրջ խնդիրներ կունենա: «Այս խնդրի հետեւանքներից մեկն է «Վերին Լարս» անցակետում հայկական բեռնատարների երկար ժամանակով կանգ առնելը: Այս ամենը կապված է նոր կանոնակարգերի եւ վարչարարության ներդրման հետ, ինչը մարդկանց հանգեցնում է այն մտքին, որ Ռուսաստանն իրենց չի սիրում»,- նշեց ՀԿ նախագահը:
Նա հավելեց, որ ԵՏՄ անդամ երկրները, սեփական շահերի առկայության հետ մեկտեղ, պետք է «կար» դառնան, միասնական շուկա: «Ընդ որում՝ անթույլատրելի է Միության շրջանակում խոշոր մենաշնորհների ստեղծումը, որոնք անխուսափելիորեն կդիմեն սակագների բարձրացման»,- նշեց Ղազարյանը: