Տվյալների միասնական բազայի ստեղծումը չպետք է հարվածի ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանությանը. ԵՏՀ Կոլեգիայի անդամ |news.am|

news.am: Անհրաժեշտ է ստեղծել տվյալների սեփական բազա, որի սերվերները միմյանց հետ կապված կլինեն: Ընդ որում՝ անչափ կարեւոր է ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի ինքնիշխանության պահպանումը: Սեպտեմբերի 30-ին «Միասնական եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նստաշրջանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկացվածության, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր բազայի ստեղծումը եւ թվայնացումը պետք է ներառեն այնպիսի տարրեր, ինչպես ֆիզիկական օբյեկտների թվայնացումը, բիզնես գործընթացների հաշվառումը: «Դրանից բացի, անհրաժեշտ է միմյանց կապել բոլոր թվայնացված օբյեկտները եւ վերլուծել տվյալների հոսքը»,- նշեց նա:

Մինասյանը հավելեց, որ կարեւոր է նաեւ որոշումների ընդունման ներդաշնակեցումը, ինչպես նաեւ ծառայության բաժանումը պետության եւ բիզնեսի միջեւ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով