Մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալողներից ազատվել է շուրջ 5138 քմ տարածք

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների եւ անհատների: Ներկայումս, վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար, ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն