Իրանի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 30-ին |news.am|

news.am: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երեւան կժամանի սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտարարել է նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:

Նրա խոսքով՝ Ռոուհանին պատրաստվում է ելույթ ունենալ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Երեւանում եւ պատմել Իրանի հնարավորությունների ու Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրի մեծ պոտենցյալի մասին, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Իրանի նախագահը նաեւ կհանդիպի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ քննարկելու Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Իրանի նախագահը կհանդիպի նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ եւ կքննարկի փոխադարձ շահ ներկայացնող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով