Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է․ փոխվարչապետ |news.am|

news.am: Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

Նրա խոսքերով՝ Հայաստանում անհրաժեշտ է պետական կառավարման նոր ձեւ ստեղծել։

«Մենք շարունակում ենք պնդել, որ կառավարման համակարգն ուռճացած է, եւ որ այն պետք է օպտիմալացվի, դառնա դինամիկ եւ արդյունավետ»,- նշեց Ավինյանը։

Ընդ որում, նա հայտնեց, որ օպտիմալացումը կիրականացվի ոչ միանգամից, այլ փուլերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով