Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը իրենց վրա են վերցել ՀՅԴ ներկայացուցիչները՝ ֆլեշմոբ սկսելով Ֆեյսբուքում։
«Բանաձև կա, չէ՞, ազգային արժեքների համար մարդ ծեծել, և սա ասում են այն մարդիկ ովքեր 20-30 տարի թալանել են երկիրը, թալանել են բանակը, պետբյուջեն, թալանել են ամեն ինչ»,- ասաց վարչապետը։
Հարցին, թե մասնավորապես որ ոին նկատի ունի, Փաշինյանը պատասխանեց․
«Խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների՝ ես բռնութան եմ ենթարկել։ Երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն,արդյոք դա այն թեման է, որ երկու հոգի ծեծել են, թե դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված է, ապա դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Այն մարդիկ ովքեր բռնություն են քարոզում, պետք է ենթարկվեն պատասխանատվության»։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև մայիսի 29-ին ԱԺ-Կառավարություն հարց պատասպանին, որի ժամանակ ինքը գտնվում էր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և չկարողացավ ներկայանալ ԱԺ։
«Նուր-Սուլթանում ԵԱՏՄ գագաթնաժողովի օրը մայիսի 29-ին էր որոշվել դեռևս անցած տարի և այդ ժամանակ չգիտեինք, որ այդ օրը կլինի ԱԺ հարցուպատասխանը։ Ես Նուր-Սուլթանից շուտ եմ դուրս եկել, որ ԱԺ հարց-պատասխանին հասնեմ։
Սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, սակայն այդ օրը հրահանգել եմ բոլորը բացել, որ հասնեմ, սակայն օդանավակայանից հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ ինձ զանգեցին ասացին, որ չեմ հասցնի, պատգամավորների հարցերը ավարտվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։