Շավարշ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ փոխնախարարի հետ

Հունվարի 24-ին ՀՀ  ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին նույն օրն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով