Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները` անգամ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այդ մասին ասել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, իրանցի նախարարն ընդգծել է՝ դրա համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Մեզ համար նշանակություն չունի՝ ով է նստած Սպիտակ տանը, մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքականություն է այդ անձը վարում», – ասել է Զարիֆը՝ հավելելով․ – «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել իր սխալը, չեղարկել սահմանափակումներն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստակամ ենք, նրանք են հեռացել»:

Երկու երկրների միջև հարաբերություններն էապես սրվել են 2018 թվականի մայիսից, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով