Կառավարությունը մաքսային կցորդ նշանակեց Վերին Լարսի անցակետում |shantnews.am|

shantnews.am: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ նշանակվեց Արամ Թանանյանը, որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր։ Նա աշխատելու է Վերին Լարսի անցակետում՝ առաջացող խնդիրներին արագ արձագանքելու համար։

Թանանյանը տևական ժամանակ աշխատել է արտակարգ իրավիճակների վարչության, ապա նախարարության կազմում, 2006-2008 թվականներին եղել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ 2006 թվականին նրան շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։

2008 թվականի հունիսին նշանակվել է ԱԱԽ աշխատակազմի՝ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ, իսկ 2014 թվականի ապրիլից՝ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով