618d8dc99fae41b877d78dde0440be0e.jpg

Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում, որն արվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստի շրջանակներում:

«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար »,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն