Մակրոնը հուսով է՝ Ադրբեջանում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց կլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են վերջին հեղափոխության շնորհիվ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը երեկ՝ մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

Մակրոնը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել:

Նույն օրը, ըստ պաշտոնական Բաքվի, Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով