Հայաստանը կարող է միջուկային ոլորտում համագործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ․ Արմեն Սարգսյան |shantnews.am|

shantnews.am: Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գիգավատտ հզորություն։ Սա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջուկային ոլորտում համագործակցել այս պետության հետ։

Նախագահն այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մեգավատտ հզորություն ունի, եթե ամբողջ հզորությամբ աշխատի։

«Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են [նրանց հետ] համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։

Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ էլ երկրի վարչապետի միջնորդությամբ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։

«Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- հավելել է նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով